Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ինչպես ինքնուրույն պարարտացնել ծաղիկները. news.am

Ինչպես ինքնուրույն պարարտացնել ծաղիկները. news.am

Բոլոր այգեգործներն ու այգեպաններն օգտագործում են ծաղիկների համար նախատեսած հատուկ պարարտանյութեր։ Նրանցից շատերն այս պարարտանյութերը գնում են խանութից, բայց դրանք հնարավոր է նաեւ ինքնուրույն պատրաստել։

Եթե Ձեր ծաղիկները կամ բույսերը կորցրել են իրենց տեսքը կամ նրանց աճը դանդաղել է, ուրեմն նշանակում է, որ դրանք հանքային աղերի եւ օգտակար նյութերի, այսինքն՝ պարարտանյութերի կարիք ունեն։

Այսպիսով, պարարտանյութն ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է՝ թեյ, ձվի կճեպ... եւ միս (սովորական հում միս. մի՛ զարմացեք, կարդացե՛ք մինչեւ վերջ)։

Ծաղիկները պարարտացնելու համար անհրաժեշտ է թեյը (բայց այն մասը, որը մնում է թեյը խմելուց հետո) լցնել առանձին տարայի մեջ, եւ երբ արդեն բավարար ու անհրաժեշտ չափով լուծույթ կստանաք, արդեն կարելի է լցնել ծաղկի հողի մեջ։ Թեյը հարուստ է մի շարք օգտակար նյութերով եւ կարող է սնուցել բույսը։

Ձվի կճեպից պարարտանյութ պատրաստելու համար անհրաժեշտ է կճեպը լվանալ, աղալ սրճաղացի մեջ կամ ձեռքով մանրացնել։ Այսպիսով, ստացված սպիտակ զանգվածն արդեն կարելի է լցնել հողի մեջ. այն ծաղկին կալցիում եւ ֆոսֆոր կփոխանցի։

Մսով պարարտացում. սառեցված մսի կտորները պետք է դնել ջրով լի տարայի մեջ եւ թողնել, որ այն ջրի մեջ հալչի։  Հենց այդ ջուրն էլ պետք է հողի մեջ լցնել եւ պարարտացնել բույսը։

Սկզբնաղբյուր. Otvetin
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ